Christmas Tree Farm

«Christmas Tree Farm»
սինգլը
ՖորմատԵրաժշտության ներբեռնում և երաժշտական սթրիմինգ
Ժանրփոփ
ԼեյբլRepublic Records
ՊրոդյուսերՋիմի Նեյպս

«Christmas Tree Farm», ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի սուրբծննդյան երգը, որը որպես առանձին սինգլ թողարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 6-ին՝ նույն օրը թողարկված տեսահոլովակի հետ միասին։ «Christmas Tree Farm»-ը ներառվել է մի քանի երկրների, այդ թվում՝ Ավստրալիայի, Բելգիայի, Կանադայի, Հունգարիայի, Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի պաշտոնական չարթերում։ Քննադատները բարձր են գնահատել երգի տոնական տեքստն ու արտադրությունը։ Երգի երաժշտական տեսահոլովակը տնային տեսահոլովակների հավաքածու է, որոնք ընդգրկում են Սվիֆթի մանկության օրերը տոնածառի ֆերմայում, որտեղ նա մեծացել է։ Տեսահոլովակում ներկայացված են նա, նրա եղբայրը՝ Օսթին Սվիֆթը, և նրանց ծնողները։


© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search